Գյումրիում տեղի ունեցած
ՏԻՄ ընտրություններում հաղթանակ չտարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Հաղթանակը «Բալասանյան» դաշինքինն էր, որը սակայն չի հավաքել ձայների 50 տոկոսից ավելին
և պետք է կոալիցիա կազմի այլ ուժի հետ։ Թեմայի
շուրջ Vesti.am-ը զրուցել է ՔՊ թեկնածու
Հովհաննես Հարությունյանի հետ։
-
Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում
ընտրությունների ընթացքը։
-
Ընթացքը
գնահատում եմ նորմալ, բայց շատ ցածր մասնակցություն էր, որը մեզ մտահոգում է և հիմա
փորձում ենք հասկանալ, թե ինչն էր պատճառը, որ մասնակցության այդպիսի ցածր ցուցանիշ
ունենցանք։
-
Ինչո՞ւ «Քաղաքացիական պայմանգիրը» չհաջողեց։
-
Ժողովուրդը
պարզապես չուզեց մասնակցել։ Մեր վարած քաղաքականությունն էլ հենց ուղղված է եղել նրան,
որ յուրաքանչյուրը գնա ընտրության և քվեարկի, բայց չգնացին։ Ես դա համարում եմ խնդիր,
որը էական ազդեցություն ունեցավ արդյունքների վրա։
-
Մամուլը գրում էր, որ ՔՊ շտաբում վիճաբանություն,
ծեծկռտուք է եղել Ձեր, Կարեն Սարուխանյանի և Խաչատուր Սուքիասյանի միջև։ Հնչել են սեռական
բնույթի հայհոյանքներ, միմյանց հասցերին ուղղված մեղադրանքներ։ Կհերքեք կամ հաստատեք։
-
Հերքում
եմ։ Միանշանակ նման բան չէր էլ կարող լինել։
-
Նախկին մարզպետի հետ (Կարեն Սարուխանյան) վիճաբանություն
էլ չեք ունեցել։
-
Նման բան
անհնար է որպիսի լինի։