Foto

Այսօր մրցագորգ դուրս կգա 4 հայ սամբիստ

Հունաստանի Սալոնիկ քաղաքում մեկնարկել են սամբոյի աշխարհի պատանեկան ու երիտասարդական առաջնությունները, որոնցում Հայաստանը ներկայացնում են 11 մարզիկներ:

Հոկտեմբերի 15-ին մրցելույթները կսկսեն պատանիներից Արամ Խաչիկյանը (53կգ), Աշիկ Անդրեյանը (58կգ), Մեսրոպ Նիկոյանը (64կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հարությունյանը (+98կգ):

Վաղը՝ հոկտեմբերի 16-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Վիլիկ Սահակյանը (71կգ), երիտասարդներից՝ Դավիթ Հովսեփյանը (58կգ) և Արամ Աղաջանյանը (64կգ):

Հոկտեմբերի 17-ին մրցագորգ դուրս կգան  պատանիներից Գրիգոր Բեկնազարյանը (98կգ), երիտասարդներից Նարեկ Ամիրյանը (71կգ), Մամիկոն Ավետիսյանը (79կգ) և Գոռ Հարությունյանը (88կգ):