Foto

Մինսկում կհանդիպեն ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում ընթացող ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպել է Հայաստանի իր գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ: Հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Վերջերս ձեզ հետ շփվեցինք Մոսկվայում, բայց այսօր կարելի է դիտարկել ինչ-որ լրացուցիչ հարցեր, թե երկկողմ բնույթի, և թե, իհարկե, տարածաշրջանի մասին։ Ղարաբաղը միշտ պետք է արժանանա մեր ուշադրությանը»,- հանդիպման սկզբում ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ավելի ուշ Մինսկում սպասվում է ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։