Foto

Փոփոխություններ առողջապահության նախարարի հրամանում

Առողջապահության նախարարի հոկտեմբերի 8-ի հրամանում տեղի են ունեցել փոփոխություններ։ Այս մասին տեղեկությունը հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նոյեմբերի 1-ից կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալի առավելագույն ժամկետից ավելի ժամանակահատվածի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բացարձակ հակացուցում չունեցող աշխատողները պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։

▪️Հեռավար եղանակով աշխատողը յուրաքանչյուր անգամ աշխատավայր ներկայանալիս ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, եթե նախորդը ներկայացնելու պահից անցել է 14 օր։

Հաստատված պահանջներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հոկտեմբերի 14-ից։

▪️ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից:

Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։ Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։