Այսօր արդեն «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութն արդեն բաշխվում է պոլիկլինիկաներին: Վաղվանից այն հասանելի կլինի Երևանում և բոլոր մարզերում:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարա Անահիտ Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ պատվաստանյութը Հայաստան է եկել դեռ հոկտեմբերի 5-ին: Լիտվայի կառավարությունը մեզ է նվիրաբերել 50 հազար դեղաչափ, որը նախատեսված է 25 հազար անձի համար: Մեկ անձը պետք է ստանա պատվաստանյութը 258 օր ընդմիջումով: Կարող են պատավստվել 18 և բարձր տարիքի անձինք, որոնք Հայաստանի քաղաքացիներ են ու կորոնավիրուսային հիվանդության դեմ այլ պատվաստանյութ չեն ստացել:
Մեր երկրում հոկտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 494 հազարից ավելի պատվաստում, որից մեկ դաղաչափ ստացել է 331 հազար 105-ը, երկրորդ դեղաչափը՝ 162 հազար 897-ը: