Foto

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 228 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 228 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 711 մարդ, ևս 28-ը՝ մահացել։

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 7%, վերջին 14 օրվանը ՝ 5.63%, վերջին յոթ օրվանը՝ 5.61%:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 626 058 դեպք, որից 596 380 հիվանդ ապաքինվել է, 9 162-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 844 965 պատվաստում, օրական ՝ 7 815 պատվաստում: