Foto

Զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։