Foto

Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրվեց Հովսեփ Բեդևյանը. ինչ կենսագրություն ունի նա

Այսօր 8-րդ գումարման Ազգային ժողովն  ընտրում էր  Վճռաբեկ դատարանի դատավոր։ ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հովսեփ Բեդևյանի, Հրաչ Այվազյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները: ԱԺ-ն փակ քննարկմամբ, ակնհայտ առավելությամբ ընտրեց Հովսեփ Բեդևյանին՝ 80 ձայն։ Ստորև ներկայացոնում ենք Հովսեփ Բեդևյանի կենսագրությունը։


Հովսեփ Բեդևյանը ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։

2001 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։

2003 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ: