Foto

«Պատկերացրեք՝ ադրբեջանցիները զորակոչի ավատին թույլ են տալիս զորացրումը, բայց նորակոչիներին թույլ չեն տալիս հասնել զորամաս»․ ռազմական փորձագետ

Ադրբեջանը Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին  ոստիկանական անցակետ է տեղադրել։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ անցակետի տեղադրումը ոչ թե Որոտանում է, այլ ադրբեջանական տարծքում։ Ինչպես Սև լճի 20 տոկոսի, այնպես էլ 4,5 կմ ճանապարհի համար հայկական կողմը ռազմական գործողությունների չի դիմի։ Vesti.am-ը ռազմական փորձագետ Վան Համբարձումյանից հետաքրքրվեց, թե ինչ ռազմավարական և մարտավարական խնդիրներ կարող է առաջացնել ճանապարհի վերահսկողությունը թշնամու կողմից։

-          Պարո՛ն Համբարձումյան, Ադրբեջանը ոստիկանական անցակետ է տեղադրել Գորիս-Կապան ճանապարհին, ի՞նչ խնդիրներ է առաջացնում այն հայկական կողմի համար։

-          Նոյեմբերի 9-ի համաձայնությունից հետո, ինձ համար արդեն պարզ էր, որ այդ ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի վերհսկողության տակ և հորդորում էի, այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Թեև հայտարարության մեջ նշված չէր, որ ճանարհը մերը չէ, բայց ես վտահ էի, որ Ադրբեջանը վերցնելու է այն։ Կառավարության համար դա ևս անակնկալ չէր։  Այդ ճապարհով է սնուցվում Սյունիքի մի հատվածը, այն Հայաստան-Իրան բեռափոխադրման կապուղին է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած այլընտրանքային ճանապարհը չի կարող ծառայել ասենք, ֆուռերի և մեծ մեքենաների համար, որի միջոցով էլ զիված ուժերի ստորաբաժանումներին զինամթերք և սնունդ է մատակարարավում, նույնը վերաբերում է մոտակա բնակավայրերին։ Այդ ճանապարհը կարող ենք անվանել Սյունիքի օդ։ Ճանապարհի փակվելու արդյունքում ՀՀ կկանգնի հումանիտար աղետի առաջ։

-          Ի՞նչ ռազմավարական խնդիրներ  իր համար կլուծի Ադրբեջանը։

-          Օրինակ՝ Ադրբեջանում դեռ Արցախյան առաջին պատերազմից հետախուզվում են, շատ հայ սպանր, որոնք հիմա տարբեր զորամասերի հրամանատարներ են։ Նրանց հայտնաբերելու դեպքում ադրբեջանցի ոստիկանները կարող են ձերբակալել։ Երեկ մեր ԱԱԾ–ն հայտարարեց, որ անցակետը տեղադրված է «իրենց» տարածքում, հետևաբար, մենք այդ ճանապարհը համարում ենք Ադրբեջանի սուվերեն տարածք, ուստի այդ տարծքում իրենք շարժվելու են իրենց օրենքներով։ Մեր զորքերի տեղափոխումը ևս այդ ճանապարհով պետք է կազմակերպվի, պատկերացրեք՝ զորակոչի ավարտին թույլ են տալիս զորացրումը, բայց նորակոչիներին թույլ չեն տալիս հասնել զորամաս։ Վտանգները պատկերացնո՞ւմ եք, սա լուրջ խնդիր է։ Իսկ առաջարկված այլընտրաքային ճանապարհով հնարավոր չի լինի քարշակ մեքենաների տեղաշարժը, և սա մենք դեռ խոսում ենք ամռան ամիսների մասին։ Այլընտրանքային ճանապարհը ձմռանն ընդհանրապես անցանելի չի լինի։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան