«Դիլիջան» համայնքում կադրային ջա՞րդ է իրականցվում։ Չպնդենք, բայց վերջին 6 ամսում համայնքապետարանանում կադրային աննախադեպ փոփոխություններ են եղել։ Համայնքի նոր ղեկավար՝ Դավիթ Սարգսյանը, այս պաշտոնին նշանակվել է 2021թվականի փետրվարի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իսկ ըստ մամուլի տարբեր հրապարակումների՝ Դավիթ Սարգսյանի նշանակման գործում մեծ դեր է ունեցել Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի Սիփան Փաշինյանը։։ Նախկինում նա բենզալցակայանի աշխատող էր և, փաստաթուղթ լրացնելիս իր սեռի համար նախատեսված հատվածում գրել էր «արու»։ Հիմա արդեն հեռակա կարգով սովորում է Հայաստանի Եվրոպական համալսարանում։ Երևի դա է նրա ոգևորության պատճառը, որ այս պաշտոնը ստանձնելուց մոտ 2 շաբաթ անց՝ 2021թ մարտի 12-ին, դադարեցել է համայնքի ղեկավարի խորհրդական Պապիկ Թամամյանի պաշտոնավարումը և նրա փոխարեն հենց նույն օրը, այդ պաշտոնը հանձնել Աշոտ Թամրազյանին։ Նույն օրը դարարեցվել է նաև համայնքի ղեկավարի օգնական Կարեն Սաղաթեյանի պաշտոնավարումը և այդ պաշտոնին նշանակվել է Յուրի Ալիխանյանը։ Մարտի 26-ից էլ դադարեցվել է համայնքի ղեկավարի տեղակալ Արա Մարտիրոսյանի պաշտոնավարումը և վերջինիս փոխարինել է Արման Բազինյանը։ Արպիրիլ 22-ին պաշտոնը թողել է «Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենը, իսկ մայիսի 22-ին՝ Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի տնօրենը, Հովքի վարչական ղեկավար Գրիգոր Գևորգյանը, համայնքապետարանի ֆինասական բաժնի պետ Գոհար Դավթյանը և այլն։ Հետաքրքրական է այն, որ օգոստոսի 24-ից համյանքում չի աշխատում համայնքի ղեկավարի խորհրդական Արտակ Բոջիկյանը, որին այդ պաշտոնում ապրիլի 26-ին նշանակել էր ինքը։ Դիլիջանի համայնքապետարանի մամուլի պատասխանատուն հայտնում է, որ Բոջիկյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: «Նա բիզնեսով է զբաղվում և պարզապես չի հասցնում համատեղել, բայց պատրաստ է հասասրակական հիմունքներով շարունակել աջակցել համայնքին»,- նշեց պատասխանատուն։ Մամուլում շարունակում են լուրեր շրջանառվել, որ խորհրդականը ևս վարվող կադրային ջարդի մաս է կազմել և հեռացվել է Դավիթ Սարգյանի կողմից։
Դատելով կես տարում համայնքում տեղի ունեցող մոտ 10 պաշտոնանակությունից և 10
վերանշանակումից՝ կարելի է ենթադրել, որ կա՛մ նոր ղեկավարի բախտը պազապես չի բերում
կադրերի ընտության հարցում, կա՛մ սա, իրապես, կադրային ջարդ է։ Նկատենք, որ Դավիթ
Սարգսյանը դեռ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է, ընտրված չէ, այլ նշանակված է Նիկոլ
Փաշինյանի կողմից։ Համայնքում ընտրությունները կկայանան մեկ ամսից, իսկ Ալեն
Սիմոնյանն արդեն հայտարարել է, որ Քաղաքացիական պայմանագրի թեկնածուն հենց Դավիթ
Սարգսյանն է։