Foto

Փաշինյանը, եթե նույնիսկ գար Արցախ, ներս չէին թողնի. քաղաքագետ

Այսօր լրանում է Արցախի անկախության հռչակման 30 տարին: Նախորդ 29 տարիներն այս օրը տոն էր, որին հատուկ էին հաղթական ոգին ու հպարտությունը: Այս տարի՝ Արցախի 75 տոկոսը կորցնելու հետո  զգացմունքներն ու զգացումները խառնվել են իրար: Հպարտության մասին, կարծես, չեն էլ խոսում: Անկախ Հայաստանի պատմության մեջ 1-ին անգամ այս օրն Արցախ չեն այցելել Հայաստանի բարձրաստիճակ ղեկավարները: Ամենաբարձրաստիճան պաշտոնյան ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն է: Թեմայի շուրջ Vesti.am-ը զրուցել է քաղաքագետ Ալեքսադր Քանանյանի հետ:

-Պարո՛ն Քանանյան, ինչո՞ւ  ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ավանդույթի համաձայն Արցախում չեն:

- Նրանք կատարում են Մոսկվայի և Էրդողանի պատվերը: Թույլ չեն տալիս, իրենք էլ  Արցախ չեն գնում:: Բացի այդ, նրանք վաղուց Արցախում ընկալվում են, որպես կապիտուլյանտ և դավաճան իշխանություն:

- Իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների Արցախ չգնալով ի՞նչ մեսիջ ենք տալիս Ադրբեջանին:

- Այն, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը, իրականացնել սահմանզատում և դրանով իսկ ամրագրել Արցախի գործնականում արդեն իսկ տեղի ունեցած հանձնումը Ադրբեջանին: Նրանք այսօր Արցախում ներկա չեն և չեն էլ կարող լինել, քանի նման թույլտվություն Բաքուն նրանց չի շնորհել:

- Եթե ընդունենք Ձեր առաջ քաշած թեզը ՝ «Բաքուն թույլ չի տալիս չենք գնում», կարո՞ղ ենք ենթադրել, որ այս քայլով հրաժարվում ենք Արցախի մնացյալ մասից ևս:

-Կապիտուլյացիա ստորագրած պահին արդեն հրաժարվել ենք Արցախից: Իսկ հիմա ՀՀ իշխանության յուրաքանչյուր հաջորդ քայլ միմիայն ամրագրում է հայաստանակործան նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետևանքները: Եթե 1994 թվականին Արցախը հռչակված լիներ ՀՀ մարզ, ՀՀ տարածք, ՀՀ-ն հստակորեն ձևակերպեր իր իրավունքներն այդ բոլոր տարածքների նկատմամբ, մենք, թերևս, մի փոքր ավելի շահեկան դիրքում կլինինք, բայց Արցախի քանդման գործողությունը դեռևս հենց այս օրն է սկսվել ՝ 1991 թվականին: Այս ամենը մեր պետության և իշխանությունների ապրիկարության արգասիրքն է:

- Իսկ եթե ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն, անյուամենայնիվ, գնային Արցախ, դրանով ի՞նչ ազդակ կգնար Ադրբեջան, ինչի՞ց և խուսափեցին:

-Անգամ եթե Նիկոլ Փաշինյանը՝ որպես Հայաստանի, դժբախտաբար, առաջին դեմք, արհամարհեր Ալիևի հրահանգը և Մոսկվայի պահանջը՝ չբարկացնել Ադրբեջանին և Թուրքիային, վստահ եղեք, որ առաջին իսկ ռուսական ռազմակետը պարզապես նրան ներս չէր թողնելու:

Ինչո՞ւ չէին թողնի

Դա շատ հստակ է և բացահայտ, քանի որ Հայաստանը 44 օրյա պատերազմում երկրդրդ՝ հետցեղասպանական մասնատման է ենթարկվել Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Հենց այդ ժամանակ Ռուսատանը շատ հստակ պարտավորություններ է ստանձնել ժամանակավորապես իր ռազմակալմանը հանձնած Արցախի պատառիկում հայկական ինքնիշխանության որևէ դրսևորում չհանդուրժելու վերաբերյալ: ՀՀ առաջին դեմքի այցը մի տարածք, որ Ռուսատանը, իր իսկ նախագահի բերանով, ամենաարբեր առիթներով հայտարարել է Ադրբեջանի մաս, տեղի ունենալ չէր կարող: Դա կլիներ Ռուսաստանի կողմից Ադրբեջանի և Թուրքիայի առջև ստանձնած համատեղ հանցավոր պայմանավորվածությունների  ոտնահարում: Գեներալ Մւորադովը պարզապես կկանխեր Փաշինյանի այդ գործողությունը և կհասկացներ, որ Տեղ գյուղում իր ղեկավարած երկրի տարածքը վերջանում է:

Հեղինակ: Աննա Ավետիսյան