Foto

Հետազոտվում եմ Մալայան ակնաբուժական կենտրոնում, բայց գնալու եմ այլ հիվանդանոց՝ այլ խնդիրնր էլ կան․ Նազարյան

«Հարված եմ ստացել  գլխիս շրջանում, աչքս է վնասվել, հիմա դեռ հետազոտվում եմ Մալայան ակնաբուժական կենտրոնում, բայց գնալու եմ այլ հիվանդանոց՝ այլ խնդիրնր էլ կան»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց «Հայսաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը և հավելեց, որ անուն, ազգանունով չի ճանաչում հարվածողին, բայց դեմքով հիշում է։ «Այս հարցն այսպես հո չեմ թողնելու»,- եզրափակեց Նազարյանը։

Հիշեցնենք, որ Գեղամ Նազարյանը վնասվածք էր ստացել այսօր Ազգային ժողովի երկրորդ ծեխկռտուքի ժամանակ, երբ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հոկոբյանի ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից «արա» ասաց Հակոբյանին։ Վերջինս ամբիոնից իջավ և ընդառաջ եկավ դահլիճից իջնող մի քանի ՔՊ-ականների, Ալեքսանյանը ոտքով հարվածեց Հակոբյանին, հնչեց պատասխան հայհոյանք, ապա պատգամավորների միջև ծեծկռտուք սկսվեց, ինչի արդյունքում էլ վնասվածք ստացավ Գեղամ Նազարյանը։ Հիշեցնենք,որ  Նազարյանը 44 օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրն է։