Օգոստոսի 16-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ երեկ կատարված 5415 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք, մահացել է 7 մարդ, առողջացել՝ 188-ը։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1136 է:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: