Վրաստանում գրանցվել է կորոնավարակի 5 128 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 310 պացիենտ, ևս 49-ը՝ մահացել: Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 279-ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 49 189 թեստ։