Ուսումնական հաստատությունների դասախոսական կազմը, հանրային սննդի օբյեկտների և մի շարք կազմակերպությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցները պետք է ամսական երկու անգամ կորոնավիրուսի ՊՇՌ թեստ հանձնեն, եթե հակացուցումներ չունեն ու հրաժարվում են պատվաստվելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: