Տոկիոյի Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, ով երկրորդ անգամ անընդմեջ դուրս է եկել Օլիմպիական խաղերի եզրափակիչ, գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ։
Մեր մարզիկը զիջեց 1։5 հաշվով։ Նյութը լրացվում է։
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել եզրափակիչ՝ կիսաեզրափակչում 4-1 հաշվով առավելության հասնելով իրանցի ըմբիշի նկատմամբ։
Աղբյուրը՝ Armsport.am