Foto

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ-ից` մանրամասներ

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը դուրս է եկել ԱԱԾ-ից։ Vesti.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրեն բերման չեն ենթարկել․ «Հրավիրել են, գնացել եմ: Խոսելու բան կար: Քրեական գործի շրջանակներում չեն հարցաքննել, իմ քրեական գործի հետ կապ չուներ։ Արդեն դուրս եմ եկել, գնում եմ համայնք։ Այնպիսի կարճ խոսակցություն էր, որ կարող էինք դրսում  էլ խոսել», ասաց Ավետյանն ու հավելեց, որ այս պահին սահմանում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։