Համախմբումն ու միասնությունն այլընտրանք չունեն: Դա է հաղթանակի միակ գրավականը:
Մի իշխանության, ով մեր թիկունքում դավաճանաբար հանձնեց Արցախը, ով ալիևի հետ բանավոր փոխըմբռնումով առանց կրակոցի թշնամուն նվիրեց Սյունիքի գյուղերն ու ճանապարհները, ով հպարտանում է այս ստորացուցիչ պարտությունով, ով հրաժարվել է պատերազմը դադարեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին և մեղավոր է հազարավոր զոհերի ու կորսված հայրենիքի համար, ով միայն Հադրութն ու Շուշին թուրքին նվիրելուց հետո միայն համաձայնվեց ստորագրել դավաճանական զինադադար?
Եվ սա մի մասն է այն դավաճանական արարքների, որ կատարել է այս իշխանությունը:
Հազարավոր հայորդիներ հավատացին «Հաղթելու ենք» կեղծիքին ու գնացին կռվելու հանուն հայրենիքի: Ու ի՞նչ եղավ արդյունքում, զոհվեցին պլանավորված ու կանխորոշված պատերազմում իսկ արյունով ազատագրված հայրենիքը հանձնվեց թշնամուն:
Ես պատրաստ չեմ, չեմ կարող, չեմ հավատում, չեմ վստահում, սուտ են խոսում, կեղծում ու պղծում են ամեն ինչ:
Քանի սրանք են ղեկավարում մեր պետությունը, բանակը, դիվանագիտությունը, ոչ մի համախմբում, միասնություն ու հաղթանակ չի լինելու:
Մենակ ստորացում ու պարտություն, նահանջ ու հայրենիքի հանձնում:
Հ. Գ. Այն իշխանությունը, որն ի զորու չէ ապահովել պետության ու իր քաղաքացիների անվտանգությունը, չի կարողանում երաշխավորել պետության տարածքային ամբողջականությունը և սահմանների անխախտելիությունը, պետք է ԻՆՔՆԱԿԱՄ հեռանա:
Եթե իհարկե դավաճանական ծրագիր չի իրականացնում և նպատակ չունի կործանել պետությունը:
Արթուր Ղազինյանի ՖԲ էջից