Տոկիոյի Օլիմպիական խաղերի ընթացքում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 7 մարդու մոտ: Այս մասին հաղորդում է Известия պարբերականը՝ հղում անելով ճապոնական ԶԼՄ-ներին: Վարակվածներից 2-ը Նիդերլանդների թենիսի հավաքականի մարզիկներ են, որոնք ապրում են Օլիմպիական ավանի տարածքում:
Եվ այսպես, ամառային Օլիմպիադայի մասնակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 160-ի: Նախօրեին Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում կորոնավիրուս էր հայտնաբերվել 16 հոգու մոտ:
Հուլիսի 1-23-ն ընկած ժամանակահատվածում Օլիմպիադայի մասնակիցների շրջանում արված COVID-19-ի թեստերից դրական է եղել միայն 0,02%-ը: ՊՇՌ թեստ է անցել 170 հազար մարդ, որոնցից դրական պատասխան է եղել 37-ի մոտ: