Foto

Ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին․ Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է․

Ինչպես հաղորդել էի ավելի վաղ, ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է փոխանցվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի գերեվարված բնակիչը:

Իրականացված բժշկական զննության արդյունքում պարզվել է, որ նա

Ադրբեջանի Զինված ուժերի կողմից ծեծի եւ անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել, ինչի հետեւանքով նախնական տվյալներով վնասվել է աջ ոտքը: Պատառոտվել են շորերը:

Քաղաքացին այժմ գտնվում է գյուղի իր տանը:

Ադրբեջանական կողմը շարունակում է իր ագրեսիվ պահվածքը` առիթը բաց չթողելով խոշտանգելու ու նվաստացնելու իրենց վերահսկողության տակ հայտնված քաղաքացիներին:

Միջազգային կազմակերպությունների եւ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում միջադեպի վրա»։