Foto

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է առանց մեդալների

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան հավաքականն աշխարհի առաջնությունից վերադառնում է առանց մեդալների: Մինչև 18 տարեկան մեր ըմբիշներն անհաջող հանդես եկան Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությանը:

Մրցաշարին մասնակցած մեր 7 մարզիկներից մեդալներ կարող էին նվաճել 51 կգ քաշային Հայկ Լյուդվիգյանն ու 92 կգ քաշային Հարություն Կիրակոսյանը: Սակայն բրոնզի համար պայքարում նրանք զիջեցին մրցակիցներին: Թիմային հաշվարկում Հայաստանը զբաղեցրել է 13-րդ տեղը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է մեր հավաքականի համար: Իսկ թիմային հաղթանակն ապահովել են վրացի ըմբիշները՝ նվաճելով 2-ական ոսկե և արծաթե ու 1 բրոնզե մեդալ: