Foto

Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխի ուղղությամբ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

«Հայ դիրքապահների պատասխան գործողությունների արդյունքում կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

 

ՊՆ-ից հայտնում են նաեւ, որ այսօր՝ ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

 

«Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների», - ասված է հաղորդագրության մեջ: