Foto

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 166 դեպք

 Հայաստանում հուլիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062-ն`առողջացման, 4587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում:

Ըստ աղբյուրի՝ հունիսի 24-ին կատարվել է 5748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166, առողջացման 104 և մահվան 3 նոր դեպք: