Foto

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը մեկնարկեց հաղթանակով

Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով է մեկնարկել Տոկիոյի Օլիմպիական խաղերում, հայտնում է armsport.am-ը։

63 կգ քաշային կարգում հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթել է Անտիգուա և Բարբուդայի ներկայացուցիչ Ռայան Ալստոնին և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Բաչկովի մրցակիցը կլինի ադրբեջանի ներկայացուցիչը: