Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավարներ, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապան քաղաքում: Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։
Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը,
տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև
դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա
դրվագները: