Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge էջում:
Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 861, մահացել՝ 17 պացիենտ:
Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 30 469 թեստ։
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 361 484 դեպք: Այստեղից ապաքինվել է 347 653 մարդ, մահացել՝ 5 228 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 245 380 մարդ, օրեկան՝ 2 792: