Հունիսի 22-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքել է Տիտանյանին ծեծի ենթարկելու
և հրաժարականի դիմում պահանջելու լուրը։
Դեպքի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար Vesti.am-ը կապ
հաստատեց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանի հետ։
«Եթե մարզպետը հերքել է, նշանակում է՝ ես ստում եմ։ Բաց ես սուտ
չեմ խոսել, ու ստելու պատճառ չունեմ։ Գործի առթիվ նախաքննություն է ընթանում»,-ասաց նա։
Հարցին՝ բացի քաղաքական պատճառներից այլ պատճառներ կարո՞ղ են լինել իր և մարզպետի միջև տարաձայնությունների պատճառ, Տիտանյանը բացառեց։