Foto

Ժնևում մեկնարկում է Բայդեն – Պուտին հանդիպումը

Ժնևում առաջինը «Լա գրանժ» վիլլա է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:  Այնուհետ՝ 10 րոպե անց, ժամանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Նրանց դիմավորել է հյուրընկալող կողմը՝ Շվեյցարիայի նախագահ Գի Պերմելենը:

Արարողակարգային տեսալուսանկարահանումից հետո նախատեսված է նախագահների հանդիպումը նախ նեղ կազմով, որին ներկա կլինեն նաև երկու կողմերի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Էնթոնի Բլինքենը և Սերգեյ Լավրովը:

Ապա նախատեսված է հանդիպում ընդլայնված կազմով: Նախագահների հանդիպումը կարող է տևել 4-5 ժամ: Դրանից հետո Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը առանձին- առանձին կհանդիպեն լրագրողների հետ: