Foto

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը միակն է, որը ներկայանում է ծրագրերով (տեսանյութ)

Արա Աբրամյանը մեծ բարերար է։ Նա իր հնարավորությունները դրսում է ստեղծել և այժմ այն ներդնում է իր հայրնիք փրկության համար, որպեսզի մեր ժողովրդի հոգսերը թեթևանան։  Ոչ նա, ոչ եղբայները, ընգրկված չեն  միասնական ցուցակում։ Այս մասին Արտաշատում  քարոզարշավի ժամանակ ասաց «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցությունը ներկայացնող Ալբերտ Վարդանյանը։

Նշենք, որ ցուցակը  գլխավորում է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է սահմանադրագետ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը՝ փաստաբան, «Ալյանսի» փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։

«Ցուցակը գլխավորող Տիգրան Ուրիխանը մեծ գիտելիքներով ու արժանիքներով աննավորություն է, ով բազմաթիվ լավ գործեր է արել  ի շահ հայրենիքի»,-ասաց Վարդանյանը։

 Երկրում տիրող բացթողումների և իրենց ծրագրերը  հանրությանը ներկայացրեց Սոնա Գուլքանյանը։

«Սահմանները բարձիթողի վիճակում  են,  մարդիկ սոցիալական վատ վիճակում  են, պետական մարմիններում անգրագիտություն է, նոր կադրերը ամբողջովին թյուրիացություն են։ Մեր կուսակցությունը միակն է, որը ներկայանում է ծրագրերով, ուսումնասիրեք, հետո կատարեք ձեր ընտրությունը»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։