Foto

Փաշինյանի համար միևնույն էր՝ 15, 25 թե 45 գերի կբերեր

Քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնում կրկին իշխող քաղաքական ուժն էր: Վերջին 2 օրում նրան հաջողվեց վերադարձնել ևս 15 ռազմագերի, դրա փոխարեն թշմնամուն զիջելով Ակնայի ականապատ տարածքների քարտեզները: Երեկ էլ հարապարակվեց հերթական ձայնագրությունը իմքայականների միջև: Քարոզաշավի վերջին շաբաթվա մեկնարկի և վերջին իրադարձություննրի մասին Vesti.am – ը զրուցել է ընտրական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ Արմեն Բադալյանի հետ:

- Ինչպե՞ս ստացվեց, որ գերիները վերադարձան քարոզարշավի վերջին փուլում, երբ քարտեզների դիմաց գերիների վերադարձի մասին Ալիևը խոսում էր ապրիլ ամսից:

- Վստահ չեմ, բայց ենթադրում եմ, որ իշխանությունը քարտեզները հենց այս ժամանակ փոխարաիներց գերիների հետ, որ իրենց վարկանիշը բարձրանա, ինչը սակայն տեղի չունեցավ: Նրանց խնդիրն էր գերիներին օգտագործել ներքաղաքական PR-ի համար, ինչ և արեցին:

-Քարտեզներն այն խաղաթո՞ւղթը չէին, որով հնարավոր կլիներ վերադարձնել բոլոր գերիներին:

- Չեմ կարող ասել բոլորին հնարավոր էր վերադարձնել թե ոչ, բայց  բանակցությունների միջոցով, ենթադրում եմ, կարող էր ավելի շատ գերի վերադարձնել: Սակայն այս քաղաքական թիմի առաջնորդը, որևէ  բանի առաջ կանգ չի առնում իր վարկանիշը բարձր պահելու համար, իրեն 5 հոգին էլ բավարար էր նախընտրական PR անելու համար: Իրեն անհրաժեշտ էր ոչ թե թվաքանակը, այլ այն, որ իր ժամանակ այդ գերիները ազատ են արձակվել: Ինչն էլ լուսանկարների հրապարակմամբ հայտնեց, թեև չէր կարելի հրապարակել: Դա մարդու իրավունքների կոպիտ խախտում էր, բայց Փաշինյանի համար միևնույն էր՝ 15, 25 թե 45 գերի կբերեր:

- Ինչպիսի՞ վարկանիշ ունի Նիկոլ Փաշինյանն այս պահին:

- Ասել, որ արդեն զրոյի է մոտեցել ճիշտ չի լինի: Կայուն նվազում է, բայց անկումային չէ:

- Վարկանիշի կայուն նազմանը նպաստե՞ց արդոք Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանն խոսակցությունը:

-Չեմ կարող ասել նպաստեց թե ոչ:եթե ասում ենք, որ կայուն նվազում է, դա չի նշանակում , որ նվազելու է և 10 օր հետո հասնի զրոյի: Փաշինյանը ամեն դեպքում ընտրազանգված ունի: Նման ձայնագրություների հրապարակումը նպաստում է, որ մի փոքր տատանվող ընտարզանգավծը հիասթափվի:

-Ձայնագրությունից կարո՞ղ ենք ենթադրել, որ թիմի ներսում ընդվզում է հասունանում:

- Չէի ասի ընդվզում: Թիմի ներսում դժգոհություն կա վարչապետի ԺՊ-ի նկատմամբ և դժգոհությունը  շարքային գործիչների մոտ չէ, ինչպես տեսնում եք:

- Վերջին պահին նավը լքողներ դեռ կլինե՞ն:

-          Չեմ կարող ասել, բայց կարծում եմ, արդեն էական էլ չէ:

-          Ո՞ր ուժերին եք տեսնում խորհրդարանում:

-          Կարող եմ ենթադրել միայն: Պատկերը նույն է ինչ 10 օր առաջ:  «Հայաստան» դաշինքն է՝ գնալով ավելի մեծ տոկոսով,  երկրորդ տեղում մնում է իշխող քաղաքական ուժը վարչապետի ԺՊ-ի գլխավորությամբ,  երրորդ տեղում «Պատիվ ունեմ» դաշինքն է, 4-րդը ՝ Բարգավաճ Հայաստանը, 5-րդ տեղին է մոոտենում Հայ ազգային կոնգրեսը, սակայն կհաղթահարի այն 5 տոկոսի շեմը թե ոչ, չեմ կարող ասել:

Հեղինակ: Աննա Ավետիսյան