Արա Աբրամյանն իր փորձով ապացուցել է, որ չկա այնպիսի հարց, որ նա չկարողանա լուծել։ Vesti.am-ի հետ զրույցում ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակում ընգրկված Ռոբերտ Ղազանչյանը։
Պատգամավորի թեկնածուն նշեց, որ նախկինում չի մտածել քաղաքականություն մտնելու մասին, բայց 3-րդ փաստաթղթի ստորագրումից հետո չի
կարողացել ընդհանրություն գտնել իր գաղափարների և գործող քաղաքական ուժերի միջև։
«Կարճ ժամանակ
անց հայտնվեց մի ուժ՝ Արա Աբրամյանի գլխավորությամբ, ով կոչ արեց միավորվել։ Քննարկումներից
հետո հասկացա, որ այստեղ առաջարկում են այն,
որն ի վիճակի են կատարել և որն իրական է»,-ասաց նա։
Հարցազրույցում անդրադարձել ենք նաև Ռոբերտ Ղազանչյանի անցած ուղուն և ԲՀԿ առաջնորդ Գագիկ
Ծառուկյանի հետ ջերմ հարաբերություններին։
Մանրամասները ՝ տեսանյութում։