«Հանուն պետության՝ ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաընկալելի մարդն ես, ամենաբարձր՝ ռեյտինգով, թե չէ՝ սենց չի լինի։ Իրան տարել ա արդեն, իրա հոգեկանն արդեն չի դիմանում, թող գնա իսկականից հանգստանա»,-համացանցում տարածված սկանդալային ձայնագրության մեջ Էջմիածնի քաղաքապետ Դիաննա Գասպարյանն ասում է ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին։
Գասպարյանը դժգոհում է Նիկոլ Փաշինյանից, ի պատասխան որի, Պապիկյանը
հորդորում է վերջինիս՝ պահպանել հանգստություն։
Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո Փաշինյանի կողմնակիցները
համացանցը ողողեցին մեկնաբանություններով, թե ձայնագրությունը նոյեմբեր ամսվա է, ինչը, իհարկե, չի խանգարում ընկալել ձայնագրության
բուն իմաստը․ այն է՝ Փաշինյանի թիմում բունտ է հասունանում և, որ Փաշինաանը երկրի անվտանգության համար վտանգ է ներկայացնում։
Սկանդալային ձայնագրությունն առաջին հերթին փաստում է այն մասին,
որ Քոչարյանի, Սարգսյանի, Տեր-Պետրոսյանի և այլոց մեղադրանքներն ու անհանգստությունը պետություն կորցնելու հարցում,
տեղին են։
Փաշինյանի թիմում ներքին անհամաձայնություններ կան, և Էջմիածնի քաղաքապետը հստակ որակումներ է տալիս
Փաշինյանին, մասնավորապես՝ հոգեկանի, նրան պետության համար վտանգ համարում, իսկ զուգահեռ, Պապիկյանին փորձում է դարձնել Փաշինյանին լավագույնս փոխարինողը։
Պապիկյանն իր պատասխաններում թեև զգույշ, բայց հաստատում է, որ Փաշինյանը, իսկապես, հոգեկան կայունության խնդիր ունի։
Ըստ ձայնագրության՝ եթե
Դիանա Գասպարյանն ու Սուրեն Պապիկյանը հասկանում և ընդունում են, որ Փաշինյանը
վտանգ է ներկայացնում մեր պետության համար, որ նրա հետ ապագա չկա, ապա ինչո՞ւ են մինչ այսօր Փաշինյանի հետ ակտիվորեն մասնակցում քարոզարշավներին, մարդկանց
համոզում, որ նա լավագույն ընտրությունն է և, որ նրա հետ՝ ԱպագաԿա։
Այս «ինչո՞ւ»-ն մի պարզ պատասխան ունի։ Փաշինյանի
թիմակիցները մարդկանց մոլորեցնելու վարպետներ
են։ Նրանց խոսքերն
ու քայլերը չեն համապատասխանում իրար։ Փոխանակ
րոպե առաջ մարդկանց իրենց իսկ նշած վտանգից հեռու պահեն, տարատեսակ մեթոդներով
փորձում են ընդամենը մաքուր դուրս գալ այս խառնաշփոթից։
Էջմիածնի քաղաքապետը մի կողմից իր ասելիքով հանրությանը կոչ է անում չընտրել Փաշինյանին, մյուս կողմից կոչ է անում վստահել Պապիկյանին, ով մինչ
այժմ կանգնած է Փաշինյանի կողիքն՝ ինչը նշանակում է՝ մեխանիկորեն ձայներ փոխանցել Փաշինյանին։
Պարոնա՛յք, վերջ տվեք շոուներին, մի կողմ դրեք անձնական շահերը,
այժմ պետությունը առավել քան երբևէ, լինել-չլինելու առաջ է կանգնած։
Հավելենք, որ ձայնագրության վերաբերյալ Պապիկյանը, Գասպարյանն
ու Փաշինյանը որևէ մեկնաբանություն չեն արել։
Տրամաբանական կլինի, եթե Փաշինյանն այս ձայնագրությունից հետո աշխատնքից ազատի Դիաննա Գասպարայանին և Սուրեն Պապիկյանին, բայց, նախընտրական այս շրջանում, հազիվ թե ցանկանա առավել խորացնել ներթիմային ճգնաժամը և թիմակիցներին դրդել նոր «բացահայտումներ» հրապարակել։
Vesti.am