Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան հունիսի 16-ին Ժնեւում Լա Գրանժ ամառանոցում, տեղեկացրել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Շվեյցարիան շնորհակալություն է հայտնում երկու երկրներին Ժնեւն ընտրելու վստահության համար»,- ավելացվում է Twitter-ում հրապարակված հաղորդագրությունում։
Վերջիններս կքննարկեն ռազմավարական կայունության, համավարակի դեմ պայքարի հարցերը, միջազգային օրակարգը եւ տարածաշրջանային հակամարտությունները։