Foto

Իվետա Մուկուչյանի առաջին ելույթը լավագույնն է ճանաչվել

«Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթի Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանի ելույթի առաջին փորձը Շվեդիայի «Էրիքսոն Գլոբ» դահլիճում հիացրել է ներկաներին: ԶԼՄ–ների ներկայացուցիչների քվեարկությամբ՝ Իվետայի ելույթը ճանաչվել է լավագույնը: Այն հավաքել է 92 միավոր: Երկրորդ հորիզոնականում Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն է:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի հանրային հեռուստաընկերության կայքէջից։

Vesti.am