Foto

Արդեն կես տարուց ավելի է ծնողները, քույրերը և հարազատները Մեսրոպի հետ զրուցի են բռնվում Եռաբլուրում

Երեկ, Արցախի նախագահի հրամանագրով Արցախի հանրապետության սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար  կրտսեր սետժանտ Մեսրոպ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է արիության համար մեդալով:

Մեսրոպ Հարությունյանը մեկն էր այն տղաներից, ով կյանքը չխնայեց հանուն հայրեինքի: Հերոսի ազգականները նրան փնտրում էին ու հուսով սպասում վերադարձին, սակայն տարեսկզբին ԴՆԹ հետազոտությունը հաստատեց՝ հերոսն անմահացել է: Մեսրոպը 25 տարեկան էր, կամավորագրվել  ու մորն առանց տեղյակ պահելու մեկնել էր Արցախ: Վերջին զրույցն հոկտեմբեր ամսին էր՝ քրոջ հետ  էր խոսել ու ասել, որ ամեն ինչ լավ է:

Արդեն կես տարուց ավելի է ծնողները, քույրերը և հարազատները Մեսրոպի հետ զրուցի են բռնվում Եռաբլուրում՝ մտովի հավատալով, որ իրենց հարցերն անպատասխան չեն մնում:

  undefined undefined undefined undefined

Հեղինակ: Աննա Ավետիսյան