«Ղարաբաղի հարցի բանակցային
գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի
և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»: Սա Նիկոլ Փաշինյանի նոյեմբերիր 18-ին հրապարակած 6 ամսվա ճանապարհային
քարտեզի 1-ին կետն է, որն արդեն իրագործված պետք է լիներ։ Թեմայի շուրջ vesti.am-ը
զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանի հետ։
-Պարո՛ն
Պողոսյան, վերջին 6-7 ամիսների ընթաքում ի՞նչ գործողություններ են արվել ԵԱՀԿ Մինսի
խմբին բանակցային գործընթաց վերադարձնելու համար, Արցախի կարգավիճակի հարցի խաղաղ կարգավորման
համար։
- Չենք կարող ասել, որ ոչինչ չեն արել, նամակ չեն գրել, չեն դիմել, հայտարարություններ չեն արել։ Ո՛չ, արել են, բայց եկեք այլ կողմից նայենք՝ արդյո՞ք ունենք բանակցային գործընթաց, ո՛չ։ Սա նշականկում է, որ ներդրված ջանքերը չեն տվել արդյունք։ Եթե գնահատենք այլ տեսանկյունից՝ ունակ չեն եղել, սխալ մարդիկ կամ մոտեցումներ են եղել, աշխարհն էր մեղավոր, ադրբեջանցիներն էին մեղավոր, միևնույն է արդյունք չկա, իսկ նման դեպքում պետք է փոխել բոլոր մոտեցումները։ Այս փոփոխությունների արմատը գտնվում է նրանում, որ պարտված իշխանությունը չէր կարող գտնել այն նոր մոտեցումը, որը հայկական պահանջն ավելի բարձրաձայն կհնչեցներ։ Միշտ էլ ասում են՝ վայ պարտվողներին։ Հիմա Արդրբեջանը չի ցանկանում սկսել բանակցային գործընթացը և հասնում է իր արդյունքներին։ Հիշեք, թե Ալիևը ինչպես էր Բաքվում ընդունել Մինսկի խմբի համանախագահներին 44 օրյա պատերազմից հետո։ Ասում էր՝ «եկել եք ի՞նչ անենք, ինձ համար խնդիր չկա»։ Փաստն այն է, որ արդյունքներ չկան՝ չեն եղել բանակցություններ, հանդիպումներ, եղել են համանախագահների կողմիցմի շարք հայտարարություններ, որոնք արդյունք չեն տվել։ Համանախագահները հայտարարում էին, որ ուզում են տարծաշրջան գալ, միչև հիմա չեն եկել, իսկ եթե չեն եկել, ուրեմն չեն ցանկացել։ Հայտարարում էին, որ պետք է բոլոր գերիներին փոխանակեին, արե՞լ են, ոչ։ Ասում էին, որ պետք է քննարկեն Արցախի կարգավիճակի հարցը՝ չեն քննարկել։ Տեսե՞լ ենք, որ համանախագահները գնան Արցախի իշխանությունների հետ խոսելու՝ չենք տեսել, իսկ նախկինում նրանք գնում էին Ստեփանակերտ՝ հանդիպելու Արցախի նախագահի հետ։ Մինչև չլինի իշխանափոխություն, արդյունքներ չեն լինելու։
- Այս իրավիճակում, երբ արդյունքներ չկան, ո՞ր կողմն է կրում պատասխանատվությունը՝ ՀՀ իշխանությունը
թե՞ համանախագահ երկրները։
- Մեղավորությունը ես ուրիշի վրա չեմ դնում, ես միշտ մտածում եմ, թե ես ինչ եմ
անում, որ ինչ պահանջեմ, մտածում եմ, որ ես պետք է իմ վարքագիծը փոխեմ։ Եթե ես իմ գործողությունները
չեմ կարողանում ուղղել հայկական շահի առաջ տանելուն՝ դրա մեղավորը ես եմ, ոչ թե ուրիշները։
Երբ Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ է այսպես, ես ունեմ մեկ պաստասխան՝ պարտված իշխանությունից
այլ բան սպասել պետք չէ։
- Օրերս Նիկոլ Փաշինյանը սահմաններին ստեղծված իրավիճակը հարթելու համար առաջարկեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները
գան և տեղակայվեն ՀՀ սահմանին։ Ի՞նչ եք կարծում՝ սա նրանց բանակցային գործընթաց բերելու
նպատակ հետապնդո՞ւմ է։
- Համանախագահների մանդատում դրված էր Արցախի կոնֆլիկտը, որի գլխավոր գաղափարը
Արցախի կարգավիճակն է։ Այնտեղ խոսքը չկա Հայաստանի և Ադրբեջանի սահմանները Տավուշի մարզում քննարկելու վերաբերյալ։
Հիմա Դուք ուզո՞ւմ եք, որ ես մեկնաբանեմ մի մարդու ասած, ով մեր երկիրը բերել է պարտությա՞ն։
Եկենք մոռանանք այսօրվա դեռևս գործող իշխանության որևէ հայտարարություն կամ առաջարկ։
Դրա կուլմինացիան եղել է արտաքին գործերի նախարարի հրաժարականը։
-Մինչ հրաժարական տալը ԱԳՆ-ն ասում
էր, որ սահմանզատման աշխանատքները կշարունակվեն Արացախի կարգավիճակի դիմաց, իսկ վարչապետի
ԺՊ-ն ասում է, որ կգնան դեմարկացիայի միայն ադրբեջանական զորքի ՀՀ տարածքից դուրս գալու
պայմանով։ Ինչո՞ւ էր ԱԳՆ-ն բարձարացնում ուղենիշը, մենք ունեի՞նք պայմաններ թելադրելու
այդ հանարվորությունը։
- Երբ Այվազյան ասում է, որ ԱԳՆ-ն երբեք չի գնալու պետական շահերի դեմ, դա ընդունում
եմ հիմք, իսկ այն, որ պարտված և միշտ կեղծ տեղեկություններ հայտնած իշխանությունը ասում
է, որ կա ինչ-որ փաստաթուղթ, որն 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, հետո էլ
պարզվում է, որ 0 տոկոս է բխում ՀՀ շահերից, դրանից հետո նրանց ասածի ի՞նչը մեկնաբանեմ։
Կարծում եք Մինսի խումբը այս ամենից տեղյա՞կ չէ, համանախագահները չե՞ն տեսնում, որ մեր
բանակցողը՝ կառավարության ժամանակավոր ղեկավարը, նույնիսկ իր նախարարներին տեղյակ չի
պահում, թե ինչի մասին է խոսում։ Սա տեսնելով, լո՞ւրջ է վերաբերելու ու ՀՀ- ում ինչ-որ ԱԳՆ նախարարի հետ բանակցելո՞ւ է կամ վստահությո՞ւն է ուենալու այս իշխանության հանդեպ։
- Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 18-ին ներկայացրել
էր ճանապարհային քարտեզ, որի առաջին կետում նշված էր՝ «Ղարաբաղի հարցի բանակցային
գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով՝ Արցախի կարգավիճակի
և իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընգծմամբ»:
Կատարվե՞լ է այս կետը։
- Դուք ՀՀ-ում եք բնակվո՞ւմ, ՀՀ քաղաքացի՞ եք, Դուք տեսե՞լ եք բանակցային գործընթացի վերականգնումը, Դուք տեղյա՞կ չեք, որ բոլոր բնակիչները չեն վերադարձել Արցախ, քանի որ Հադրութի և Շուշիի շրջանների շատ տեղեր վերադառնալու հնարավորություն չկա և հնարավոր չէ այդ մարդկանց այնտեղ վերադարձնել։ Նոյեմբերի 18-ին նշված այդ 15 կետերից ի՞նչն է արվել, որ մի հատ էլ այս մի մասով հարց եք տալիս։ Զրո կատարողական է եղել։ Չեն կատարվել նաև նախընտրական խոստումները։
Vesti.am
Աննա Ավետիսյան