Foto

Մի ամբողջ ազգի համբերություն այլևս սպառվել է

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն այսօր Ազգային ժողովում «իդիոտկա» անվանեց «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ։

Թագուհի Թովմասյանը ԱԺ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Լենա Նազարյանից ներողություն է պահանջում, ի պատասան որի Լ Նազարյանը պատասխանեց

«Մենք էլ ենք մարդ, մենք էլ համբերություն ունենք։ Թող Թագուհի Թովմասյանը ներողություն խնդրի, որ եկել է մեր խմբակցություն` առաջին իսկ հարմար պահին մեր երեսին դուռը շխկացնելու համար, հաջորդ ցուցակ գնալու համար, այնտեղից օգուտները ստանալու և երևի դրանից հետո էլ հաջորդ ցուցակ անցնելու համար։ Որ, լինելով «Իմ քայլը» խմբակցության անդամ, իրականում եղել է ոչ թե թիմի և «Իմ քայլը» խմբակցության անդամ, այլ իր թերթի թղթակից և խմբակցության նիստերին մասնակցել է բացառապես էդ նպատակով»։

ԱԺ փոխխոսնակն իր անզուսպ ելույթով հերթական անգամ հաստատում է, որ  սիրո և հանդուրժողականության մասին իրենց  կարգախոսը փուչիկ է։

Իմքայլականները չեն հանդուրժում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են քննադատել իրենց, և, հավանաբար, կարծում են՝  մեկ անգամ  իրենց  խմբակցության կազմում լինելը  հավերժ խարան է՝ պարտավոր են կա՛մ գովասանքի խոսեքեր հնչեցնել իրենց հասցեին, կա՛մ լռել։

Ենթադրենք՝  Թովմասյանը նիստերին մասնակցել է իր թերթին («Ժողովուրդ» օրաթերթը), թղթակցելու նպատակով, բայց դա ևս խոսում է «Իմ քայլ»-ի անփութության, շահամոլության, քաղաքական տգիտության մասին և այլն։ Եթե մինչ  քննադատական խոսքեր լսելը Թագուհու՝ իրենց թիմում լինելը նորմալ էր,  և Լենա նազարյանը աչք էր փակում իր իսկ խոսքով՝ Թագուհու շահադիտական նպատակների վրա, ուրեմն  իրենց պարզապես «ուսապարկեր» էին պետք։

Իշխանության՝ երկրում ստեղծած քաոսից հետո, Լենա  Նազարյանը դեռ խոսում է համբերությունի՞ց։

Հիշեք՝  մի ամբողջ ազգի համբերություն այլևս սպառվել է՝  տանելու  ձեր անկարողությունն ու  փնթիությունը, իսկ  պատասխան արձագանքը, իսկապես, կարող է շատ ցավոտ լինել․․․․


 

 

Հեղինակ: Karine Gevorgyan