Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 388 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքէջում:
Երկրում վերջին 24 ժամում կատարվել է 9 598 թեստ, ապաքինվել է 1 357 մարդ, մահացել՝17 պացիենտ:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրականը՝ 4,04%, վերջին 14 օրվանը՝ 3,99%, վերջին 7 օրվանը՝ 4,19%:
Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 337 961 դեպք: Այստեղից ապաքինվել է 319 956 մարդ, մահացել՝ 4 639 պացիենտ:
Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 113 000 մարդ, օրեկան ցուցանիշը՝ 798: