«Բոլորը փորձում են մեզ կծել կամ կծելով մեզնից կտոր պոկել: Բայց բոլոր այդպիսինները պետք է իմանան, որ մենք կկոտրենք նրանց ատամները, որպեսզի նրանք չկարողանան կծել, և դրա գրավականը մեր զինված ուժերի զարգացումն է»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Հաղթանակ» կազմկոմիտեի նիստի ժամանակ:
РИА Новости-ի փոխանցմամբ, մանրամասնելով, Ռուսաստանի նախագահը նշել է, որ խոսքը Սիբիրի մասին է, որի վերաբերյալ ասվում է, որ «անարդար է, երբ այդպիսի հսկայական տարածաշրջանի հարստությունը պատկանում է միայն Ռուսաստանին»:
Պուտինը նկատել է, որ հենց երկիրն ավելի ուժեղ է դառնում, նրա հակառակորդներն անմիջապես պատճառներ են գտնում սահմանափակելու Ռուսաստանի աճն ու զարգացումը: Նման փորձերը, նշել է ՌԴ ղեկավարը, եղել են խորհրդային շրջանում ու շարունակվում են նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո: