Foto

Միշուստին. Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանի զարգացման համար

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունները տարածաշրջանի զարգացման համար նոր հնարավորություններ են բացել՝ ի շահ Հարավային Կովկասի բոլոր պետությունների: Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունները «հնարավորություններ են բացել տարածաշրջանի առավել համալիր զարգացման համար»: «Համոզված եմ, որ տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը համապատասխանում են Հարավային Կովկասի բոլոր պետությունների շահերին»,- ասել է Միշուստինը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը գնահատում է Ադրբեջանի հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունները եւ անհրաժեշտ է համարում դրանք նոր մակարդակի հասցնել:

ՌԴ վարչապետն իր գործընկերոջը խնդրել է ջերմ ողջույն եւ բարեմաղթանքներ փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից եւ անձամբ իրենից: