Foto

Ադրբեջանը սկսել է զորավարժությունները

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զորավարժությունները մեկնարկել են. դրանք կշարունակվեն մինչև մայիսի 20–ը։«Զորավարժություններին ներգրաված  են մինչև 15 000 զինծառայողներ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Գործարկվելու են նաև զրահատեխնիկա, ռազմական ավիացիա և անօդաչու թռչող սարքեր։

Հիշեցնենք` մայիսի 12–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը զորավարժություններ է իրականացնելու։

Իսկ մայիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ–ն ԱԹՍ–ների ուսումնավարժական թռիչքներ էր իրականացրել։