Մայիսի 10-ից Ազգային ժողովը համարվում
է արձակված։ Երեկ կայացած ԱԺ արտահերթ նիստում,
պայմանավորվածության համաձայն Նիկոլ Փաշինյանը
երկրորդ անգամ չընտվեց վարչապետի պաշտոնում։ Ըստ գործող Սահմանադրության, եթե երկու անգամ ԱԺ-ն վարչապետ չի ընտրում, ապա Ազգային
ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված։
Ըստ Սահմանդրության, 90-րդ հովածի
5-րդ կետի Արտահերթ
ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և
նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի
կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի
բացման պահին:
Սահմանադրագետ Վարդան Այվազյանը ասաց,
որ մինչ նոր խորհրդարանի հաստատումը, պատգամավորի լիրազորությունների որևէ փոփոխություն
Սահմանադրությամբ նախատեսված չէ։