Foto

Լավրովը մեկնում է Բաքու, Ալիևը՝ Նախիջևան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 10-ին կայցելի Բաքու, որի ընթացքում Ադրբեջանի ղեկավարության հետ կքննարկի երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բաքվում կգտնվի մայիսի 10-11-ը:

Լավրովի՝ Բաքու այցի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Նախիջևան, որտեղ մասնակցում է ռազմական օդանավակայանի բացման արարողությանը:

Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Լավրովի այցի ընթացքում նախատեսում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-6-ը Սերգեյ Լավրովը Երևանում էր: