Մայիսի 5-ին և
6-ին Հայաստնում
էր Ռուսաստանի
արտաքին գործերի
նախարար Սերգեյ
Լավրովը: Այցի
նպատակի և
արդյունքների մասին
քաղաքագետները տարակարծիք
են: Քաղաքագետ
Վիգեն Հակոբյանի
կարծիքով, որպիսի
կարողանանք գնահատել,
թե Լավրովի
այցը, պետք
է հասկանանք,
թե մեր
իշխանությունները ինչ
հարղցեր են
դրել Լավրովի
առջև. «Եռակողմ
հայտարարությունը հասել
է մի
կետի, երբ
պետք է
կամ ամփոփել,
կամ էլ
առաջ շարժվել:
Հյակական կողմի
համար առաջանյին
է գերիների
վերադարձի խնդիրը,
իսկ Ադրբեջանը
ցանկանում է
Զանգեզուրի միջանցքի
հարցը կարգավորել:
Լավրովը եկել
էր հայկական
կողմի փաստարկները
լսելու, որպիսի
հետո գնա
Բաքու և
փորձեն կոմպրոսմիսային
տարբերակ գտնել»:
Ըստ քաղաքագետի
Լավրովը եկել
էր, որ
միկրոփակուղուց այս
գործընթացը հաներ,
սակայն կարևոր
և առաջնային
համարեց այն
հանգամանքը, թե
որքանով է
հայկական կողմին
հաջողվել խնդիրները
հստակ բարձրաձայնել,
մասնավորապես, կարծում
է, որ
հայկական կողմը
պետք է
ասեր, հրաժարվելու
է կատարել
եռակողմ հայտարարությամբ սահմանված
մյուս դրույթները
քանի դեռ
չի լուծվել
գերիների և
ռազմագերիների վերադարձի
հարցը․ «Ակնհայտ
է, որ մինչ այժմ թելադրողը Ադրբեջանն էր, հայկական կողմը Ադրբեջանի թե՛ գերիներին,
թե՛ հանցագործներին միանգամից հետ էր տվել և դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը
առանձնապես սակարակելու բան չունի այս թեմայի շուրջ, քանի որ իր բոլոր պահանջները բավարարված
են։ Որպիսի հասկականք, թե Լավրովի այցը մեզ ինչ տվեց, պետք է հասկանանք, թե ինչ կոշտութամբ
է հայկական կողմը Լավրովի առաջ բարձրաձանել խնդիրները։ Ինքս վստահ չեմ, որ Նիլոլ Փաշինյանին
և իր ԱԳՆ-ին հաջողվել է խնդիրները հստակ բարձրաձայնել»,- նշեց քաղաքագետը։
Հարցին, թե ասուլիսի ժամանակ Լավրովը
նաև անդրադարձավ Զանգեզուրի վիճարկելի միջանցքին, Հակոբյանը նկատեց, որ Լավրովը այստեղ հստակ մեսիջ
ուղղեց հայ ժողովրդին՝ հասկացնելով, որ դա հայերիս ընտրության հարցն է․
«Հանրության լայն զանգվածին հասկացրեց, որ խնդիրը միայն միջանցքի մեջ չէ, այլ կոմունիկայցիաների
հարց է։ Չգիտես ինչու՞ այս մասին չի խոսվում»։
Սովորաբար Լավրովը գալիս է Հայաստան ապա, այստեղից
մեկնում է Բաքու կամ հակառակը։ Այս անգամ այդպես չեղավ։ Ռուսաստանի արտաքին գործերի
նախարարը կվերադառնա Ռուսաստան, ապա մի քանի օրից նոր կլինի Բաքվում։ Ըստ Հակոբյանի
Լավրովը պատրաստովում է Բաքու գնալ հայկական կողմի առաջարկները ուսումնասիրած և որոշակի
նյութական առաջարկներով։
Հարցին՝ արդյոք ռուսական կողմը ցանկանում է,
որ եռակողմ հայտարարությանը տրվի ավելի բարձր իրավական փաստաթղթի արժեք կամ արդյոք այցը կողմերի միջև խնդիրների արագ կարգավորումը տանում է դրան, քաղքագետն ասաց, որ և՛ Ադրբեջանը,
և՛ Ռուսաստանը ցանկանում են, որ հայտարարությունը ավելի բարձր ստատուս ստանա։ Այդպես
կցանկանար նաև փաստաթուղթը չստորագրած մյուս երկիրը՝ Թուրիքիան․ «Կարծում եմ եթե Հայաստանում
լինի ադեկվադ իշխանություն, որը չունի կապիտուլյաիացիայի բեռը, ապա դեռևս երկար ճանապարհ
պետք անցնի, որ այս փաստաթուղթը դառնա համաձայնագիր կամ ընդհանրապես չդառնա կամ կմցվեն
այնպիսի փոփոխություններ, որ ձեռնտու կլինի նաև հայկական կողմին։ Չեմ կարծում, որ Հայաստանի
իշխանությունները, այս հարցում պետք է շտապեն, առավել ևս, որ առաջիկայում ըտրություններ
են»։ Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը ասաց, որ կարծում է՝ եթե իշխանությունները փոխվեն,
այս փաստաթուղթը այս տեսքով չի դառնա համաձայնագիր։
Vesti.am