Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ իր հրաժարականի մասին հրապարակված տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
Պաշտպանը շեշտեց նաև, որ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ և գործում է բացառապես մասնագիտական, ապաքաղաքական աշխատանքի սկզբունքով:
Հիշեցնենք` «Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ Թաթոյանը մտածում է հրաժարական տալու մասին։
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ` մայիսի 6–ին, ԱԺ էր գնացել 2020 թվականի հաղորդումը և խոշտանգումների կանխարգելման մեխանիզմի զեկույցը ներկայացնելու, նրան բարկացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթը։ Իր ելույթում Կարապետյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մեղադրել էր «մեդիատոռորին միանալու» համար։ Ի պատասխան ՀՀ ՄԻՊ–ը սուր ելույթ ունեցավ և իշխանություններին քննադատեց անգործության համար։