Foto

«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

Այսօր լրագրողները Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին խնդրել են մեկնաբանել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։

«Դա Միացյալ Նահանգների ներքին գործն է»,– նշել է նա։

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը  Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։