Foto

ԱՄՆ-ը կանգնած է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի հետևում․Զախարովա

Վաշինգտոնը կանգնած է Ռուսաստանի դեմ տեղեկատվական արշավի ետևում, այս ամենն արվում է արևմտյան երկրներում կուտակված խնդիրներից շեղելու համար: Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Ռուսաստան -1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ընթացքում:

«Ինչ վերաբերում է Չեխիային, դուք պետք է հրաշալի հասկանաք, որ Եվրամիության երկրներում և ընդհանրապես Արևմուտքում կուտակված խնդիրներն ավելի քան բավարար են: Անհրաժեշտ է շտապ ձեռնարկել տեղեկատվա-քաղաքական բնույթի որոշ միջոցառումներ՝ այդ խնդիրները ծածկելու համար»,- ասել է դիվանագետը:

«Ռուսաստանն այն փորձված գործիքն է, այն թեզը, որը շրջանառության մեջ է դրվում, այսպես ասած, որին դիմում են նման դեպքերում: Իհարկե, սրա հետևում կանգնած է Միացյալ Նահանգները։ Երկիրը, որը գլխավորում է ամեն ինչ ՆԱՏՕ-ում, երկիրը, որն երանգավորում է տալիս այս արևմտյան հիմնական հոսքին»:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և առաջին փոխվարչապետ Յան Համաչեկը ապրիլի 17-ին հայտնել են Պրահայում ՌԴ դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսման մասին, որոնք, չեխական կողմի վարկածով, ռուսական հատուկ ծառայությունների սպաներ են:

ԱՄՆ-ն աջակցել է Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցներին արտաքսելու Չեխիայի որոշմանը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։

Ռուսաստանը, ի պատասխան Պրահայից 18 ռուս դիվանագետների արտաքսման, Մոսկվայում Չեխիայի դեսպանատան 20 աշխատակիցների պերսոնա նոն գրատա է հայտարարել: