Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 219 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 34 046 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 3,58%, վերջին 14 օրը –2,91%, վերջին 7 օրը –3,26%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 294 540 դեպք: Ապաքինվել է ևս 301 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 280 132:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 925 անձ:
Երկրում պատվաստվել է 27 654 անձ, օրական պատվաստվել է 1 237 մարդ: