Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 030 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 801 նմուշառում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 292 244 դեպք: Ապաքինվել է ևս 706 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 279 389:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 908 անձ:
Երկրում պատվաստվել է 24 917 անձ, օրական պատվաստվել է 1 424 մարդ: