Foto

Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացը Բելառուսի ղեկավարի Ադրբեջան այցի համատեքստում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր, հայտնել դաշնակցային կապերն ամրապնդելու իրենց մտադրություն մասին:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-14-ը Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվել է Բաքվում, որտեղ բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

«Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջերս Ադրբեջան կատարած այցի համատեքստում արծարծվել է նաև ԼՂ կարգավորման թեման: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: